«Ժամանակ». Առաջիկայում ո՞վքեր կլինեն իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժամանակ». Առաջիկայում ո՞վքեր կլինեն իրավապահների ուշադրության կենտրոնում

«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաև նրանց մտերիմները: Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում:

Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է:

Մայրապետյանին և նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում