«Փաստ». «Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»

«Փաստ». «Շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»

«Փաստ» թերթը գրում է. «Մայիսին ոստիկանությունը փոփոխություն կատարեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Ոլորտում առկա փոփոխություններին զուգահեռ, այդուհանդերձ, ըստ «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության փոխնախագահ Դավիթ Պեդանյանի, դեռ խնդիրներ կան:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշ քաղաքական հայտարարություններից հետո ճանապարհային ոստիկանության կողմից մեղմացումներ սկսվեցին: Բացի այդ՝ ՃՈ տեսուչներին հրահանգվել էր, որ վարորդներին շատ դեպքերում ուղղակի նկատողությամբ բաց թողնեն: Մեղմացում է եղել, որը, սակայն, որոշ վարորդների կողմից ճիշտ չի ընկալվել: Արդեն ավելի քան երկու ամիս է անցել, բայց, մեկ է, փոխարենը դա որպես ընդառաջ քայլ, քաղաքականության փոփոխություն ընդունեն, որը պետք է համերաշխության բերեր, շատ վարորդներ ուղղակի առիթից օգտվում են»,-«Փաստ»-ի հետ զրույցում ասաց Դ. Պեդանյանը՝ հավելելով, որ իրենց հ/կ-ի գրասենյակն այդ առումով շարունակում է բազմաթիվ բողոքներ ստանալ»:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում