Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները

Ֆրանկոֆոնիայի 35-րդ նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի միջոցառումների շրջանակում անցկացվող նախարարական համաժողովը վերսկսեց իր աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-9-ին ընթացող համաժողովին մասնակցում են Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները:

35-րդ նախարարական համաժողովը կամփոփի Անտանանարիվոյի գագաթաժողովի արդյունքները, կլսի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի ելույթը:

Աշխատանքների ավարտից հետո նախարարները կորոշեն նաև Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի հաջորդ նիստի տեղն ու անցկացման վայրը: Համաժողովն իր աշխատանքներն իրականացնում է դռնփակ ռեժիմով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում