Ազգային ժողովի 14 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ

Ազգային ժողովի 14 պատգամավոր ստորագրել է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու հայտարարության տակ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Ւնչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարության տակ այս պահին ստորագրել է 14 պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան
Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը հաստատեց նման ստորագրահավաքի վերաբերյալ տեղեկությունը՝ շեշտելով, որ ինքն իմացել է նման նախաձեռնության մասին ու միացել է: «Ես տեղեկացա, որ նման նախաձեռնություն կա, և միացել եմ»,- ասաց նա:

Շիրակ Թորոսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե ով է նախաձեռնել հայտարարությունն ու ստորագրահավաքը:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը նույնպես հաստատեց լուրը՝ նշելով, որ ինքը ստորագրել է հայտարարության տակ և համաձայն է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում