Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով տուժած հայը տեղափոխվել է հիվանդանոց

Ռուսաստանում կամրջի փլուզման հետևանքով տուժած հայը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը մանրամասներ է ներկայացնում ՌԴ Ամուրի մարզում կամրջի փլուզման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացու վերաբերյալ:

«Ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ՌԴ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում հոկտեմբերի 9-ին կամրջի փլուզման հետևանքով տուժածը՝ բեռնատարի վարորդը, ՀՀ քաղաքացի է՝ ծնված՝ 1980թ․-ին: Պատահարի հետևանքով քաղաքացին ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինիս ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է Հայաստանի դեսպանատան հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում