Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորեց

Սամվել Մայրապետյանը երկու ամսով կալանավորեց

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու որոշում կայացրել երկու ամսով կալանավորել գործարար Սամվել Մայրապետյանին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Մայրապետյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ արդյոք բողոքարկելո՞ւ են առաջին դատարանի որոշումը, պաշտպանը պատասխանեց. «Պարտադիր»:

Սամվել Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու համար։

Հոկտեմբերի 6–ին գործարար Սամվել Մայրապետյանը ձերբակալվել էր: Մայրապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում