«Հրապարակ». Ինչու է նախօրեին գիշերը շտապ Փարիզ մեկնել Լենա Նազարյանը

«Հրապարակ». Ինչու է նախօրեին գիշերը շտապ Փարիզ մեկնել Լենա Նազարյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախօրեին գիշերը շտապ Փարիզ է մեկնել, որ եվրոպացի գործընկերներին համոզի և կանխի Հայաստանի հետ կապված մոնիթորինգի զեկույցում բացասական գնահատականները։ Երեկոյան նա արդեն պետք է մեկներ Ստրասբուրգ, իսկ այսօր սկսեր հանդիպումները։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան կոչ էր արել ՀՀ քաղաքական ուժերին՝ հարգել ժողովրդավարական արժեքները և օրենքները։ Ուշագրավ է, որ հոկտեմբերի 7-ից Ստրասբուրգում է նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը՝ մասնակցում են աշնանային նստաշրջանին։ Այնտեղ է նաև «Ելք»-ի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով արտահերթ ընտրությունների մասին ելույթ է ունեցել՝ նշելով դրանց անհետաձգելիությունը։ Նազարյանին ԵԽԽՎ գործուղելով՝ Փաշինյանը հերթական անգամ ցույց է տալիս, որ չի վստահում Մարուքյանին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում