Գաբրիել Ղազարյանը կնշանակվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում

Գաբրիել Ղազարյանը կնշանակվի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում կնշանակվի այժմ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Գաբրիել Ղազարյանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ցանկանում եմ ողջունել նորանշանակ նախարարներին՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Էներգետիկ ռեսուրսների և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանին: Հարգելի պարոնայք, հաջողություններ եմ մաղթում ձեզ նախարարական կարգավիճակում: Ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին: Համապատասխան միջնորդություն եմ ներկայացրել հանրապետության նախագահին՝ նրան նախարար նշանակելու վերաբերյալ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ առաջիկայում մյուս նշանակումները նույնպես կիրականացվեն: Այժմ թափուր են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում