Ադրբեջանը շարունակում է մնալ աշխարհում ամենակոռումպացված երկրներից մեկը

Ադրբեջանը շարունակում է մնալ աշխարհում ամենակոռումպացված երկրներից մեկը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային բանկը հրապարակել է գլոբալ կառավարման վերաբերյալ հերթական զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

2017թ. վերաբերյալ կատարված ուսումնասիրությունների արդյունքում կազմված զեկույցը գնահատում է երկրներում կոռուպցիայի դեմ տարվող պայքարը:

Երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մակարդակը գնահատվել է 1-100 բալի սահմաններում:

Ադրբեջանը հնարավոր 100 բալից ստանալով 17,7 բալ, հայտնվել է կոռուպցիայի դեմ ամենաանարդյունավետ պայքար մղող երկրների շարքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում