Կառավարությունն արտոնություն տրամադրեց թեթև արդյունաբերության ոլորտում գործող հերթական ընկերությանը

Կառավարությունն արտոնություն տրամադրեց թեթև արդյունաբերության ոլորտում գործող հերթական ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը բավարարեց «Տեքսաս փրոդաքշն» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ընկերությունը գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և նախատեսվում է իրականացնել 664 մլն դրամի ներդրում:

Ներկայումս ստեղծված է 68 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 25-ը՝ 130 000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 1 մլրդ 250 մլն դրամ, որի մի մասը` 60 մլն դրամի արտադրանքը, կիրացվի ՀՀ տարածքում, մյուս մասը` 1 մլրդ 115 մլն դրամի արտադրանքը, կարտահանվի ՌԴ, մյուս մասը` 74,5 մլն դրամի արտադրանքը` Բուլղարիա և Ֆրանսիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում