Շարմազանովն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

Շարմազանովն անընդունելի է համարում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից տնտեսական հարաբերությունների զարգացման հիմնական նախադրյալները բաց սահմաններն են, ռեսուրսների ազատ տեղաշարժը, մրցակցության հավասար պայմանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ելույթ ունենալով Եվրասիական պետությունների խորհրդարանների ղեկավարների երրորդ միջազգային համաժողովում:

«Այս առումով շրջափակումը և փակ սահմանները անբնական և անընդունելի խոչընդոտներ են երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցության ճանապարհին: Ցավոք, Թուրքիան՝ երկիրը, որը կազմակերպել է նման կարևոր և ներկայացուցչական միջոցառում, 1993 թվականից միակողմանի փակել է իր սահմանները Հայաստանի հետ»,- ասել է Շարմազանովը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը նույնիսկ կողմ է հանդես եկել Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն առանց նախապայմանների: «Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումն անընդունելի է»,- ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում