Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան

Լիբանանի նախագահը ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի նախագահ Միշել Աունը և և առաջին տիկին Նադյա Չամին ժամանել են Երևան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը:

Լիբանանի նախագահը կմասնակցի Երևանում հոկտեմբերի 11-12-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում