Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

Բակո Սահակյանն ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, ովքեր բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում մեր քաղաքացիների համար: Ինչպես տեղեկացրին Արցախւ Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրեզնոյի բժիշկներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունք ցուցաբերելու համար՝ ընդգծելով, որ Արցախի ժողովուրդը բարձր է գնահատում մարդասիրության նման դրսեւորումը:

Հանդիպմանը մասնակցում էին Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում