Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ»-ի հաղորդավարների վրա (տեսանյութ)

Մարալիկում հարձակվել են «ԱդեկվաԴ»-ի հաղորդավարների վրա (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի մի շարք երիտասարդ բնակիչներ քիչ առաջ հարձակվել և քաշքշել են սոցիալական ցանցերում հայտնի «ԱդեկվաԴ» հաղորդաշարի հեղինակներ Արթուր Դանիելյանին ու Նարեկ Մալյանին։ Միջադեպը տեղի է ունեցել ուղիղ եթերի ընթացքում։ Կադրերում երևում է, որ մոտ 20 երիտասարդներ, դժգոհ լինելով «ԱդեկվաԴ» հաղորդաշարում հնչած որոշ մտքերից, վիրավորել և հայհոյել են հաղորդման հեղինակներին, քաշքշել նրանց, որից հետո Ոստիկանության աշխատակիցները Նարեկ Մալյանին և Արթուր Դանիելյանին բերման են ենթարկել ոստիկանության Մարալիկի բաժին։

Նշենք, որ «ԱդեկվաԴ»-ի հաղորդավարների վրա հարձակված երիտասարդներից և ոչ մեկը Ոստիկանություն չի բերվել։ Ըստ մեր տեղեկությունների, քաշքշոցի ընթացքում վնասվել է նկարահանող խմբի գույքը։ Այս պահին Արթուր Դանիելյանը և Նարեկ Մալյանը շարունակում են գտնվել ոստիկանության բաժանմունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում