AM | RU
USD
EUR
RUB

Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր. Էմանուել Մակրոն

 
 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, կնոջ՝ Բրիջիտ Մակրոնի ուղեկցությամբ Երևանում գտնվող «Շառլ Ազնավուր» կեցավայր այցելության շրջանակում խոսել է այդտեղ մեծն շանսոնյեի հետ չկայացած հանդիպման, Հայոց ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարի մասին՝ նշելով, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 11-ին Մակրոնն ու Ազնավուրը պետք է հանդիպեին Երևանում, հենց այդ կեցավայրում:

«Այսօր մենք պետք է հենց այստեղ հանդիպեինք: Նա շատ էր ցանկանում այս հանդիպումը: Այդ մասին մենք խոսեցինք մեր վերջին հանդիպման ժամանակ: Նա ցանկանում էր, որ դա լինի այս երկրում, այս լեզվով, այստեղ, իր ընտանիքի հետ: Նա ցանկանում էր, որ մենք չուշանայինք, նա ցանկանում էր այստեղ լինել: Իր սովորության համաձայն՝ ոչինչ չէր թողել պատահականությանը: Ամեն ինչ պատրաստել էր մանրակրկիտ, որպեսզի ամեն ինչ կատարյալ լիներ: Իր սովորության համաձայն՝ նա մեզ համար մի քանի անակնկալ էր պատրաստել, անգամ թույլ տվեցի ինձ ասել, որ կցանկանայի միասին մի փոքր երգել: Նախորդ շաբաթ նրան հրաժեշտ տվեցինք Փարիզում, նրան շնորհակալություն հայտնեցինք: Մենք այսօր այստեղ ենք՝ հավատարիմ մնալով նրան տված խոստմանը: Պետք է շարունակել նրա պայքարը, որը նա երբեք տանուլ չէր տալիս»,- ասաց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նշեց, որ Ազնավուրի պայքարը նախ և առաջ Հայաստանի համար էր, «որպեսզի հայ ազգը գլուխը բարձրացներ՝ դիմակայելու համար պատմության վերքերին և հիշեր, թե ով է ինքը՝ ոգի, որն առաջ է գնում, հազարամյա խոսքից ծնված մի ժողովուրդ, սփռված մի ձայն, հաճախ փշրված, սակայն երբեք լռության չմատնված»:

Մակրոնն իր խոսքում հիշեց նաև Սպիտակի 1988 թվականի երկրաշարժը՝ առանձնացնելով Ազնավուրի դերը երկրաշարժից տուժածներին օգնության տրամադրման գործում:

Ֆրանսիայի նախագահն ընդգծեց, որ Ֆրանսիայում ապրիլի 24-ը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր:

«Այսօր «Ազնավուր» հիմնադրամը Նիկոլայի և Քրիստինայի միջոցով ողջ աշխարհում շարունակում է մարդասիրական այդ հանձնառությունը Հայաստանի զավակների համար: Ֆրանսիան այստեղ է այն պահին, երբ Հայաստանն իր պատմության նոր էջն է գրում, որպեսզի այս երկիրը կերտի իր ապագան և որպեսզի նրա երիտասարդությունը կարողանա իրականացնել իր երազանքները խաղաղ միջավայրում»,- ընդգծեց Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը հավելեց, որ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կմնա Հայաստանի պատմության մեջ և նա ցանկանում է վերադառնալ Հայաստան, որպեսզի շարունակի տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացումը:

«Սփյուռքի կողքին կշարունակենք միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչման համար Շառլ Ազնավուրի մղած պայքարը: Այդ պայքարը Ֆրանսիայի պայքարն է, այն երբեք չի ավարտվի, որովհետև հիշել ցեղասպանությունների մասին, նայել նրանց դեմքին՝ դատապարտելով դրանց դժոխականությունը, կնշանակի պայմաններ ստեղծել դրանց կրկնությունից խուսափելու համար։ Ես խոստացել էի դա, խոստումս կկատարվի մինչև առաջիկա ապրիլի 24-ը: Ֆրանսիայում այս օրը կհիշվի որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը շեշտեց, որ Հայաստանում շուրջ 43 հազար երիտասարդ խոսում է ֆրանսերեն, ինչը Հայաստանի երիտասարդության համար կարելի է վերածել հաղթաթղթի: Ֆրանսուա Մակրոնն ընգծեց, որ հիմա պետք է բոլորը լծվեն այն գործին, որ Երևանի «Ազնավուր» կենտրոնը վերածվի ֆրանսերեն լեզվի ազդեցության, հեղինակության և մշակույթի կենտրոնի:

 

Լրահոս
Տարոն Մարգարյանի ընտանիքը Երևանում է Օսիպյանը սևանցիների հետ հանդիպմանը վստահեցրել է՝ հարուցված քրեական գործը կքննվի անաչառ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը և Լիբանանի խորհրդարանի նախագահը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսությունը Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում. Շավարշ Քոչարյան Թրամփի և Կիմ Չեն Ինի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ 2019-ի սկզբին Սիրիայի Դեյր-էզ-Զորում կոալիցիայի ավիարվածներից զոհվել է ավելի քան 60 մարդ Պետք է տնտեսական կապերը համապատասխանեցնենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին Անցնող շաբաթ հրադադարի ռեժիմը հակառակորդը խախտել է ավելի քան 80 անգամ ՄԱԿ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարները դատապարտել են սաուդցի լրագրողի սպանությունը Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է կայանալ նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը ժամանել է Լիբանանի նախագահական պալատ հանդիպելու նախագահ Միշել Աունի հետ Маленький принц войны Երևան-Սևան ավտոճանապարհը բաց է, երթևեկությունը վերականգնվել է Բակո Սահակյանը շնորհավորել է Արամ Ա-ին Վիլնյուսի կենտրոնական կամուրջները լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը «Հրապարակ». Տարոն Մարգարյանը տեղափոխվել է Մոսկվա՞ «Հրապարակ». Արարատի մարզում նախկին իշխանության կողմնակիցները ճամբարափոխ են եղել «Փաստ». ՀՀԿ-ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել «Ժամանակ». Ինչու է «Հայաստանի զարգացման հիմնադրամը» պետբյուջեի հաշվին ծխախոտ գնել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 20 Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ Մեծ Բրիտանիայի կոռուպցիայի դեմ պայքարող մարմնի ուշադրությունը կարող է կենտրոնանալ Ալիևների ունեցվածքի վրա Ստամբուլում հոկտեմբերին կայանալու է սիրիական խնդրով քառակողմ գագաթնաժողովը Կամո Արեյանը ազատվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին Էրդողանը փորձում է օգուտներ քաղել սաուդացի լրագրողի անհետացումից. Times ՊՆ 5-րդ զորամիավորման հրամանատարը բարձր է գնահատել զորավարժությունների արդյունքները Տիգրան Քոչարյան. Հիմնական պայքարը գնում է 30 տոկոսի համար Բակո Սահակյանը ծանոթացել է Ստեփանակերտի ուռուցքաբանական կենտրոնի գործունեությանը Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարությամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը Թե գազի, թե էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է իջեցնել 10-15 տոկոս. պատգամավոր Մահացել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախկին նախագահ Ռաֆայել Թորոյան ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին Հովիկ Աղազարյանն ընտրվեց Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հազարավոր մարդիկ են հրաժեշտ տվել Կերչի ողբերգության զոհերին Զոհրաբ Մնացականյանն ու ՀՀ-ում Կորեայի դեսպանը քննարկել են համագործակցության հիմնական ուղղությունները Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է Վարչապետի պաշտոնակատարն ընդունել է ԱՊՀ մասնակից պետությունների քրեակատարողական ծառայությունների ղեկավարներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan