ԱՄԷ-ն, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունները, Կոսովոն եւ Սերբիան դարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության թվիթերի էջում:
«Բարի գալուստ Միացյալ Արաբական Էմիրություններ, Կոսովո եւ Սերբիա` որպես Ֆրանկոֆոնիայի ասոցիացված անդամներ»,- ասված է գրառման մեջ:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Գամբիան, Իռլանդիան, Լուիզիանան (ԱՄՆ) եւ Մալթան ստացել են դիտորդի կարգավիճակ: