Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ՄԻՊ-ի արձագանքը՝ Մարալիկում «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա հարձակմանը

Բռնության ցանկացած դրսևորում անընդունելի է. ՄԻՊ-ի արձագանքը՝ Մարալիկում «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա հարձակմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարում բռնության ցանկացած դրսևորում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Պաշտպանի գրասենյակից՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքել ՄԻՊ Արման Թաթոյանը Մարալիկում «ԱդեկվաԴ» հաղորդման նկարահանող խմբի վրա կատարված հարձակմանը:

«Միջադեպի բոլոր հանգամանքներն այս պահին գտնվում են ուսումնասիրության փուլում՝ Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու նպատակով»,-հավելեցին Պաշտպանի գրասենյակից։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում «Ադեկվադ» հաղորդման նկարահանող խմբի վրա մեկ տասնյակից ավելի անձանցից բաղկացած խումբը կազմակերպված հարձակում է գործել: Արդյունքում ծեծկռտուք է եղել, վնասվել է նկարահող խմբի տեխնիկան ևս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում