Խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ. Հրանտ Բագրատյան

Խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ. Հրանտ Բագրատյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հրանտ Բագրատյանը հայտարարություն է տարածել Մարալիկում «ԱդեկվաԴ» թիմի անդամների վրա հարձակման հետ կապված.

«Ազատություն կուսակցության անունից խորը վրդովմունք եմ հայտնում Մարալիկում կատարվածի հանդեպ։ Ոչ-ոք բռնությունների իրավունք չունի խաղաղ դիտարկումներ իրականացնող քաղաքական գործիչների նկատմամբ։ Պահանջում եմ ոստիկանությունից անհապաղ պատժել Արթուր Դանիելյանի, Նարեկ Մալյանի և Գրիգոր Մինասյանի նկատմամբ արված քաշքշուկների հեղինակներին։ Չեմ կարծում, որ այս ամենը կազմակերպել է Նիկոլ Փաշինյանը։ Բայց այդ նա է, որ ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության։ Հարց է ծագում, ո՞րն է տարբերությունը Մարալիկի խուլիգանների և Սերժ Սարգսյանի թաղային հեղինակությունների միջև»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում