«Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի

«Ժամանակ». Կոստանյանը կմեկնի արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի անվերապահ աջակցությունը Նիկոլ Փաշինյանին շատ ՀՀԿ-ականների շոկի մեջ է գցել: Շատերից կարելի էր սպասել նման կտրուկ ճամբարափոխություն, սակայն ոչ իրեն խիստ սկզբունքային դիրքավորած Կոստանյանից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում Կոստանյանը մեկնելու է արտերկիր մասնավոր ընկերությունում բարձր վարձատրվող աշխատանքի։ Այդ է պատճառը, որ չունենալով որևէ իշխանական աշխատանքի ակնկալիք Հայաստանում, Կոստանյանի հասցրած անդառնալի հարվածը Հանրապետական կուսակցությանը որևէ բացատրություն չի գտնում իր ընկերների շրջանում»։

Մանրամասները թերթի ասյօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում