«Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment»

«Հրապարակ». Փաշինյանի ուսապարկի պարունակության և ճակատագրի մասին անվտանգության աշխատակիցը՝ «No comment»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ուսապարկն անխոնջ կրող անվտանգության աշխատակցին հարցրինք՝ ի՞նչ կա ուսապարկում։ Նա ուշի-ուշով նայեց, հայացքով ստուգեց՝ ձայնագրվո՞ւմ է զրույցը, թե՞ ոչ, ապա աչալուրջ ժպիտով գլուխը տարուբերեց՝ չգիտեմ։ Ծա՞նր է։ «Ո՛չ, նորմալ է»։ Ամեն օր նույն քաշի՞ է, թե՞ մի քիչ էս կողմ, մի քիչ էն կողմ։ «Չեմ խոսում»։ Բա չիմանա՞նք Ձեր «բեռն» ինչքան է, եթե կարիք կա՝ թեթևացնենք․ ժողովուրդն է, չէ՞, էս երկրում ամեն բանի տերը։ «Շնորհակալություն»։ Հազար ներողություն՝ «ռյուկզակն» օրվա վերջում Ձեզ հետ տո՞ւն եք տանում, թե՞ թողնում եք կառավարությունում։․ «Ինչի՞ համար եք հարցնում»։ Ոչ մի վատ բանի, պարզապես շատ հետաքրքիր է «ռյուկզակի» ճակատագիրը։ «No comment»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում