Թուրքիայում ահաբեկչության մեջ կասկածվող ՌԴ երկու քաղաքացի է ձերբակալվել
12/10/2018 20:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում հոկտեմբերի 11-ին ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիներ, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՌԴ քաղաքացիներ Ռաշիդ Ենիկիևի և Էլանա Ռախմանովայի ձերբակալության փաստը հաստատել է նաև Անկարայում ՌԴ դեսպանատունը։
ՌԴ քաղաքացիները ձերբակալվել են Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում, նրանց հետ ձերբակալվել է ևս 5 կասկածյալ։
Բոլոր ձերբակալվածները կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում