AM | RU
USD
EUR
RUB

Կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը. Ջասթին Թրյուդո

 
 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ընդգծում է, որ կանադահայերը հարստացնում են Կանադայի համայնապատկերը, և պետք է շարունակել երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Հայաստանի հետ մեր բարեկամությունը դուք էլ ավելի ամրացրեցիք այս շաբաթվա ընթացքում: 80-ականներին ես Հայաստան այցելել եմ իմ հոր ու եղբայրների հետ: Այդ օրերից ի վեր մենք ամրացնում ենք մեր երկրների կապերը: Այս շփումները կարևոր են նաև կանադահայ համայնքի համար: Կանադայում 60 հազարանոց կանադահայ համայնք կա, որը հարստացնում է մեր համայնապատկերը: Կանադահայերը իրենց տաղանդը շարունակում են ներդնել ավելի լավ Կանադա ստեղծելու համար: Մեր երկու երկրների քաղաքացիները մեր ընդհանուր պատմությունն են գրում»,- ասաց Թրյուդոն:

Կանադայի վարչապետի խոսքով՝ իրենք տարբեր հարցեր են քննարկել վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում:

«Ես և Նիկոլը քննարկեցինք նաև Հայաստանի ու Կանադայի միջև օդային ճանապարհորդությունը դյուրացնելու խնդիրը: Հիմա 21 ժամ է պահանջվում Երևանից Օտտավա ճանապարհորդելու համար: Այս հանդիպումը միայն սկիզբն է դնում մեր համագործակցության: Կանադան ստեղծել է անկախ օմբուդսմենի պաշտոն, որն աշխատելու է գործարարների հետ: Մեր հույսերն ու երազանքները կապված են ողջ աշխարհի հետ: Մենք կշարունակենք գալիք ամիսների ու տարիների ընթացքում այս խոսակցությունները»,- ասաց կանադայի վարչապետը:

Ջասթին Թրյուդոն շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հյուրընկալության ու Ֆրանկոֆոնիայի միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Լրահոս
Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում «Հրապարակ». Էդմոն Մարուքյանը ընտրապայքարում երկրորդ տեղի ակնկալիք ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan