AM | RU
USD
EUR
RUB

Կանադան շարունակելու է ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը. Ջասթին Թրյուդո

 
 

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան շարունակելու է միջազգային հարթակներում ջատագովել Հայոց ցեղասպանության ճանաչումն ու ընդունումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի ու Կանադայի վարչապետի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Այստեղ Երևանում ես հնարավորություն ունեցա այցելելու ցեղասպանության հուշահամալիր: Շատ զգացմունքային պահ էր դա: Աշխարհը պետք է նման ոճրագործություններին ասի՝ այլևս երբեք: Կանադան վաղուց ընդունել ու ճանաչել է ցեղասպանությունը: Կանադան կարևոր դեր է խաղում աշխարհով մեկ, մանավանդ վերջերս կոնկրետ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ՝ նմանօրինակ ոճիրների ազդեցությունը նվազեցնելու համար: Մենք շարունակելու ենք ջատագովել Հայոց ցեղասպանության ընդունումն ու ճանաչումը, որովհետև ացնյալի ճանաչումն առաջին քայլն է խաղաղություն ու երկխոսություն ստեղծելու ճանապարհին»,- ասաց Կանադայի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության ընդունումը երկու կարևոր խնդիր է լուծում:

«Շատ կարևոր է արձանագրել, որ ցեղասպանության ընդունումը ունի երկու կարևոր իմաստ: Նախ և առաջ այն իր նպաստն է բերում դրանց դեմ գլոբալ պայքարին: Քանի որ քսանմեկերորդ դարում դրանք նույնպես վերացված չեն: Հայաստանի համար սա նաև անվտանգության խնդիր է, որովհետև, ըստ էության, մենք այսօր ունենք սպառնալիքի շատ կոնկրետ վտանգ, որովհետև Թուրքիայի հետ սահմանը փակ է, ու մենք շրջափակման մեջ ենք գտնվում: Մեր քննարկումների ժամանակ խոսեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչն է պատճառը, որ ծագել է Ղարաբաղի հարցը, որովհետև երբեմն տպավորություն է ստեղծվում, որ սա տարածքային վեճի խդնիր է: Դա այդպես չէ, Արցախում ապրող հայերի առաջ կանգնել է նոր ցեղասպանության սպառնալիքը ու մարդիկ ուղղակի ցանկացել ու ցանկանում են պաշտպանել ապրելու իրենց իրավունքը: Ղարաբաղի կոնֆլիկտը ծագել է այն պայմաններում, երբ մարդու ապրելու իրավունքը կանգնել է կոնկրետ սպառնալիքի առաջ, որովհետև աչքի առաջ ունեցել են 1915թ.-ի ցեղասպանությունը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սևանի մարզադաշտի վերակառուցման աշխատանքների ընթացքին Ամփոփվել է #myacbabank արշավը Ոստիկանությունը հրապարակել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները ՀՅԴ-ն իր գոյությունը չի պայմանավորում ընտրությունների արդյունքներով Ադրբեջանի ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին ազատ է արձակվել Բակո Սահակյանն ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն Մարդ պետք է ասի՝ իմ հարազատի ուղարկած գումարին պետությունն ուզում է փայ դառնալ. Վահրամ Բաղդասարյանը՝ ՊԵԿ նախագծի մասին Նոյեմբերի 21-ին՝ Ազգային ժողովի արտահերթ նիստ. Նախաձեռնողը կառավարությունն է Նոյեմբերի 22-ից աստիճանաբար շրջանառության մեջ կմտնեն նոր սերնդի թղթադրամները Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Նոյեմբերի 19 Մոսկվայում բացվելու է Այվազովսկու նկարների և Բուլգակովի ձեռագրերի ցուցահանդեսը Մարշալ Բաբաջանյան փողոցում ՃՏՊ-ից տուժածներ կան Ադրբեջանում ընդդիմադիր գործիչներ են ձերբակալվել Սիրիայում 40 խաղաղ բնակիչ է զոհվել Բերդավանցիների կողմից փակված Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն արդեն բաց է. մարզպետ ԿԸՀ-ն երեք կուսակցության ժամանակ է տրամադրել փաստաթղթերը լրացնելու համար Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի կապակցությամբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Փարիզին Հայաստանում օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է Մասնագետն առաջարկում է Սևանա լճի խնդիրները լուծելու նպատակով կառուցել նոր թունել ՀԱԵ-ն չի կարող ողջունել եկեղեցու պառակտմանն ուղղված քայլերը Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է ավելի քան 80 անգամ Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է. լուսանկարներ «Գտնելով իմ Հայաստանը. մեկ դար ցեղասպանությունից հետո». Financial Times-ի խմբագրի հոդվածը հայրենիք այցի մասին Արգենտինայում հայտնաբերել են մեկ տարի առաջ անհետացած սուզանավը ՊԵԿ –ը մարզերում ապօրինի գործունեության դեպքեր է բացահայտել Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել Ողբերգական վթարի հետ կապված ՊՆ պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից Փաշինյանը պարզաբանումներ է պահանջելու Լուկաշենկոյից ու Նազարբաևից Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն Յուրա Մովսիսյանն է Հայաստանի և Իսպանիայի թիմերը նույն ցուցանիշով գերազանցում են Ազգերի լիգայի մյուս հավաքականներին Բակո Սահակյանն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են «Փաստ». Քաղծառայողներին աշխատանքից ազատման դիմումներ են գրել տալիս «Հրապարակ». Արտաքին ֆրոնտում սպասողական են «168 Ժամ». Անպատասխան ուղերձներ «Հրապարակ». «Նիկոլ՝ վարչապետ» նախընտրական կարգախոսը որոշվել է վերանայե՞լ «Ժամանակ». Գիշերային ակումբի սթրիփ բարի մենեջերը ՔՊ ցուցակում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan