Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Գերմանիայում կոչ են արել չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,  Panorama.am: Գերմանիայի Մաքլենբուրգ-Պոմերանիա շրջանի վարչապետ Մանուելա Շվեզիգը կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հորդորելով այդ երկրի հետ կոշտ երկխոսություն ծավալել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով գերմանական Wirtschaftswoche-ին։

«Ես ոչ մի դեպքում չեմ ուզում աչք փակել կամ նվազեցնել այն փաստի նշանակությունը, որ Ռուսաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները բարդացել են։ Սակայն ես համոզված եմ, որ Գերմանիան և Ռուսաստանը միասին շահագրգռված են առավել սերտ գործընկերության վերականգնման հարցում»,- հայտարարել է Շվեզիգը։

Նրա խոսքով, այդ նպատակի համար պետք է մտածել պատժամիջոցները չեղարկելու մասին, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ՝ պայմանով, որ խաղաղությունն աստիճանաբար կվերադառնա Ուկրաինա։ Նա նաև տարակուսանք է հայտնել «պաշտպանական ռեֆլեքսների» առնչությամբ, որոնք պատժամիջոցների աստիճանական չեղարկման պահանջ են ներկայացնում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում