Թրամփը հայտարարել է, որ վստահում է Կիմ Չեն Ընին
15/10/2018 14:09
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին:
«Այո, ես վստահում եմ նրան։ Դա չի նշանակում, որ ես չեմ կարող սխալվել», – ասել է Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հեռուստաալիքի հաղորդավարը Թրամփին հիշեցրել է Կիմ Չեն Ընի հասցեին ուղղված մեղադրանքները, այդ թվում՝ ճնշումների և պարտադրված աշխատաուժ օգտագործելու մասին։
«Ինձ հայտնի է այս ամենը, ես երեխա չեմ»,- հակադարձել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընի հետ կոնտակտի առկայությունը դրական գործոն է, այնուամենայնիվ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում