Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել

Իտալիայի գործողությունները կարող են ԵՄ-ի ճգնաժամին հանգեցնել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Իտալիայի նոր կառավարական կոալիցիան մտադիր է ճնշում գործադրել Գերմանիայի, Ֆրանսիայի և Եվրահանձնաժողովի վրա Իտալիայի պարտքի վերաձևակերպման հարցում։

Այսպես, Իտալիայի փոխվարչապետներ Լուիջի Դի Մայոն և Մատեո Սալվինին կազմել են բյուջեի նախագիծ, ըստ որի դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ–ի 2.4 տոկոսի սահմաններում՝ ԵՄ–ում թույլատրելի 2 տոկոսի դեպքում։

Նշվում է, որ ֆինանսների նախարար Ջովանի Տրիան չի սատարում բյուջեի այդ նախագիծը՝ հանդես գալով ավելի եվրոպական մոտեցման կողմից։

Այնուամենայնիվ, Դի Մայոն և Սալվինին հաղթաթուղթ ունեն, գրում է պարբերականը։ Դրանց թվում՝ Իտալիայի պետական պարտքը 2 մլրդ եվրոյի սահմաններում և անկում ապրող բանկային համակարգը։ Ահա փաստարկների միջոցով Իտալիայի փոխվարչապետները ցանկանում են ԵՄ–ի հետ բանակցել պարտքի վերաձևակերպման ամենաշահավետ հնարավորությունները։

Պարբերականը հավելում է, որ Իտալիայի կառավարության գործողությունները կարող են բերել նրան, որ ԵՄ–ն այն տեսքով, որ մենք գիտենք, կարող է անհետանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում