Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց

Ադրբեջանը «սև ցուցակում» է ընդգրկել Արցախ այցելած ռուսաստանցի կանանց

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանի արտգործնախարարությունն իր «սև ցուցակում» է ընդգրկել Ռուսաստանի Դաշնության պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ՌԴ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Սվետլանա Ժուրովային և ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայային՝ Արցախ կատարած այցի համար: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հայտնի է, որ բացի նրանցից՝ ցուցակում են հայտնվել բոլոր այն ռուսաստանցի կանայք, որոնք ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ միասին եղել են Արցախում:

Հիշեցնենք, որ տիկին Աննա Հակոբյանի հրավերով «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակում Հայաստան ժամանած ռուսաստանցի կին գործիչները, որոնք այցելել են նաև Արցախ, մեղադրվում են Ադրբեջանի օրենսդրության «կոպիտ խախտման» համար՝ «օկուպացված տարածքներ» այցելելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում