ՀԱՊԿ ԽՎ նիստը Երևանից տեղափոխվել է Մոսկվա՝ Փաշինյանի սպասվող հրաժարականի և ԱԺ լուծարման պատճառով
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: ՀԱՊԿ ԽՎ նիստը որոշվել է Երևանից տեղափոխել Մոսկվա, այս մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։
«ՀԱՊԿ ԽՎ նիստի անցկացումը որոշվել է տեղափոխել։ Եվ հիմա այդ մասին հայտարարեց Վյաչեսլավ Վոլոդինը՝ Պետդումայի խորհրդի նիստին։ Այն անց ենք կացնելու հոկտեմբերի 29-30-ը՝ Մոսկվայում, ոչ թե Հայաստանում», – ասել է Կալաշնիկովը։
Ըստ նրա՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հրաժարականի հետ։
«Հնարավոր է, որ ՀՀ ԱԺ-ն լուծարվի հոկտեմբերի վերջին։ Եթե ամեն բան այնպես ընթանա, ինչպես մենք ենք ենթադրում, ապա ո՞ւմ հետ ենք անցկացնելու նիստը, ժամանակավո՞ր պաշտոնակատարների. դա անտրամաբանական է և սխալ», – հավելել է նա։
Այդ իսկ պատճառով, նշել է Կալաշնիկովը, ՀԱՊԿ ԽՎ նիստը «հանգիստ կերպով կտեղափոխվի Մոսկվա»։
«Իսկ երբ Հայաստանում ամեն բան կարգին կլինի, կաշխատենք գործող պատգամավորների և գործող վարչապետի հետ», – եզրափակել է Կալաշնիկովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում