Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Անկարայում երկրի դեսպանատան տարհանման մասին տեղեկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Իրանի ԻՐՆԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով մամուլի ասուլիսի ընթացքում ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմիի արած հայտարարությանը:

Քասեմին հայտնել է, որ Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը:

Ըստ նրա՝ այժմ փողոցը, որտեղ դեսպանության շենքն է, գտնվում է Թուրքիայի ոստիկանական ուժերի հսկողության ներքո, որոնք անվտանգության միջոցառումներ են կիրառել:

ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի ոստիկանությունը տարհանել է Անկարայում Իրանի դեսպանատան աշխատակիցներին` այնտեղ ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկություն ստանալուց հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում