Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու

Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 13-ին հարձակվել են սիրիական Էլ-Բահրա շրջանում գտնվող փախստականների ճամբարի վրա և բնակիչներին գերի վերցրել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։

«Օգտվելով անպատժելիությունից՝ ԻՊ գրոհայինները հոկտեմբերի 13-ին հարձակվել են փախստականների ճամբարի վրա, գերի են վերցրել և Հաջին տեղափոխել 130 ընտանիքի՝ ընդհանուր շուրջ 700 մարդու»,- ասել է նա։

Վ.Սավչենկոն հավելել է, որ առևանգված խաղաղ բնակիչները իրականում պատանդ են վերցվել և կարող են օգտագործվել ահաբեկիչների կողմից որպես «կենդանի վահան» «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հնարավոր հարձակման ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում