Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը

Թուրք քննիչներն ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության խուզարկությունը

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք քննիչները լուսադեմին ավարտել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Հաշքաջիի գործով սկսված խուզարկությունը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Խուզարկությունը տևել է 9 ժամ 10 րոպե, որի ընթացքում խուզարկվել է, ինչպես հյուպատոսարանի շենքը, այնպես էլ բակն ու հողային տարածքը:

Քննիչները փորձաքննություն անցկացնելու համար ԴՆԹ նմուշներ են վերցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում