Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում

Թուրք հայտնի ֆուտբոլիստին մոտ 13 տարվա ազատազրկում է սպառնում

 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրք հայտնի ֆուտբոլիստ Արդա Թուրանը մեղադրվում է սեռական ոտնձգության, անօրինական զենք կրելու, անձին վիրավորելու, անձի անվտանգությունը խախտելու հատկանիշներով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

Արդա Թուրանին սպառնում է 12,5 տարվա ազատազրկում:

Տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստին դատի է տվել NTV հեռուստաալիքը՝ թուրք հայտնի երգիչ Բերքայ Շահինի քիթը կոտրելու և նրա կնոջ նկատմամբ ոտնձգություն կատարելու համար:

Թուրանը Ստամբուլի զվարճանքի վայրերից մեկում անբարո առաջարկություն էր արել երգչի կնոջը, ապա երգչի հետ ունեցած վեճի ժամանակ կոտրել նրա քիթը:

Ֆուտբոլիստը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում