Ոստիկանություն բերման է ենթարկվել Պարույր Հայրիկյանի որդին
16/10/2018 17:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Ոստիկանության ծառայողները հոկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտա-Պուշկին խաչմերուկի մոտակայքից սառը զենք կրելու կասկածանքով բերման են ենթարկել Դավիթ Հայրիկյանին:
Aysor.am-ին ոստիկանության լրատվության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ նրա մոտ հայտնաբերվել է դանակ: Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն և կատարվում է հետաքննություն:
Aysor.am-ի տեղեկություններով՝ Դավիթ Հայրիկյանը Պարույր Հայրիկյանի որդին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում