Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0

Կորցրած հեղինակությունը հետ բերելու ճանապարհին. Հայաստան-Մակեդոնիա 4:0

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմն Ազգերի լիգայի 4-րդ տուրում Երևանում ընդունեց Մակեդոնային (4:0):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեկնարկային րոպեների առավելությունը՝ թիմը գոլի վերածեց արդեն 12-րդ րոպեին: Երբ Մարկոս Պիզելլի հեռահար հարվածից հետո դարպասապահը ճիշտ չորսաց գնդակը և այն հայտնվեց դարպասում: Սակայն չէր էլ անցել 10 րոպե, երբ նույն Մարկոս Պիզելին լուրջ վնասվածք ստանալով փոխարինվեց: Նրա փոխարեն խաղը շարունակեց Արտակ Գրիգորյանը: Մարկոսի բացակայությունն իսկապես ազգեց թիմի տեմպի, արագության և գրոհների սրության վրա:

Երկրորդ կեսի մեկնարկում Մակեդոնիան տիրել էր նախաձեռնությանը: Բայց հակագրոհներից մեկի ժամանակ հրաշալի փոխանցում ստանալով Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանից, 3 տարվա դադարից հետո նորից գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: 70-րդ րոպեին ընթարում տեղի ունեցավ Մակեդոնիայի հավաքականի ֆուտբոլիստի և Հենրիխ Մխիթարյանի միջև, որին արագորեն խառնվեց նաև Յուրա Մովսիսյանը: Մխիթարյանը դեղին քարտ ստացավ: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ, տուգանային հարվածով Հայաստանի երրորդ գոլը խփեց Գևորգ Ղազարյանը: Այս անգամ ևս անվստահ գործեց Մակեդոնիայի դարպասապահը: Հանդիպման վերջում կարմիր քարտ ստացավ Էլմասը և Մակեդոնիան մնաց 10 ֆուտբոլիստով: Իսկ տուգանային հարվածով հրաշալի գոլի հեղինակ դարձավ մեր ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Ի վերջո, Հայաստանը Ազգերի լիգայում տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ տանը գերազանցելով Մակեդոնիային:

Հայաստանի ազգային թիմը Ազգերի լիգայում հաջորդ խաղը կանցկացնի նոյեմբերի 16-ին և 19-ին՝ համապատասխանաբար մրցելով Ջիբրալթարի և Լիխտենշտեյնի հետ արտագնա խաղերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում