Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ

Արցախի ԱԺ մշտական հանձնաժողովներում ընտրվել են նախագահների նոր տեղակալներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Խորհրդարանական լրացուցիչ ընտրություններից հետո Ազգային ժողովում վերանայվել են մշտական հանձնաժողովների կազմերը, ինչի արդյունքում չորս մշտական հանձնաժողովներում հոկտեմբերի 15-ին և 16-ին «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անց են կացվել հանձնաժողովների նախագահների տեղակալների ընտրություններ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրությաքն հետ կապօերի բաժնից, թափուր պաշտոններում ընտրվել են՝

Գեորգի Միքայելի Պետրոսյանը՝ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողով,

Արթուր Բաբկենի Թովմասյանը՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,

Ռամելա Նիկոլայի Դադայանը՝ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,

Գեղամ Հրաչիկի Ստեփանյանը՝ Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում