Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
17/10/2018 17:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Pamorama.am: Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում այսօր տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ գործակալության՝ 10 մարդ զոհվել է, 50-ը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանցից քսանը հոսպիտալացվել են Առաջին քաղաքային հիվանադանոց։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ տեղում աշխատում են բժիշկներ, փրկարարներ և անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում