Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը

Կանադայում օրինականացրել են մարիխուանայի օգտագործումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Կանադայում սկսվել է մարիխուանայի ազատ վաճառքը։ Առաջինը մարիխուանայի վաճառքը սկսել են կանադական Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգների լիցենզացորված խանութները, հայտնում է CBC հեռուստաալիքը։

Մարիխուանան օրինականցնելու որոշումը Կանադան ընդունել է 2018 թվականի ամռանը։ Օրենքի համաձայն՝ կանադացիները կարող են ձեռք բերել և պահել մինչև 30 գրամ մարիխուանա՝ առանց որևէ տեղեկանքի կամ բժշկի թույլտվության։ Նրանց նաև թույլ է տրվում աճեցնել բույսի թփերը տանը, սակայն չորս թուփից ոչ ավել։

Մարիխուանայի վաճառքն արգելված է 18 տարին չլրացած անձանց։

Նշենք, որ բժշկական նպատակներով մարիխուանայի վաճառքը Կանադայում թույլատրվել էր դեռևս 2001 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում