AM | RU
USD
EUR
RUB

Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա

 
 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Ուզում եմ իմ մտահոգությունն հայտնել երեկ ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից արված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» մտքի կապակցությամբ:

Պետք է մեզ զարմացներ, որ Մինսկի Խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչը նման միակողմանի ու միանձնյա հայտարարություն է անում։ Սակայն անձամբ ինձ դա չի զարմացրել։ 1919 թվականից առ այսօր Հայոց Ցեղասպանության դրժման միջազգային ճակատը ամրացնող, նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կենսականությունն ապահովող Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա։ Ինձ ուղղակի զարմացրել է, այդ տարածքների վրա արյուն թափած, և այսօր ՀՀ ում քաղաքական և հասարակական որոշ հեղինակություն և այդ ուղղությամբ ակտիվություն ունեցող տղաների այս մտքի հանդեպ քար լռությունը և այն հանգամանքը, որ չեն հայտարարում՝մենք չունենք հողեր տալու և որ Արցախի կարգավիճակն ու նրա միացումը ՀՀ-ին այլընտրանք չեն կարող ունենալ։ Ինձ զարմացնում է նաև այն, որ ՀՀ-ում այսօր դեռևս կան իրենք իրենց հարգող քաղաքական շրջանակներ, որոնք տակավին Հայաստանի և Արցախի ճակատագիրը կապում են այս, կամ այն ռազմական բլոկի և այս կամ այն գերտերությունների հետ։

Անքննելի և հստակ է, մենք ստիպված ազատագրել և չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Եվ եթե ապագայում լուծում չգտնի ու խաղաղ չկարգավորվի այս խնդիրը, մենք հետագայում էլ ստիպված ենք լինելու նույն կերպ վարվել և ազատագրել բռնազավթված հայկական բոլոր այն տարածքները, որտեղից մահ է սփռվում հայ զինվորի ու հայ քաղաքացու վրա, այդ թվում նաև Նախիջևանը:

Վեդարաձն անցյալին ոչ միայն անիրատեսական է, այլև հղի է վերջնականապես ցեղասպանվելու իրատեսական վտանգով: Արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը խնդրի կարգավորման միակողմանի և ոչ համապարփակ իր մոտեցումով չի ուզում հավելյալ լարում մտցնել, առանց այդ էլ լարված տարածաշրջանում: Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ ագրեսոր, միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրի նախագահը խոսում և երազում է Սևանի և Երևանի օկուպացիայի մասին։

Արցախի խնդրի կարգավորման և արցախահայության անվտանգության ապահովման մի ճանապարհ կա, այն է՝ տնտեսական ու ժողովրդագրական աճով օր-օրի հզորացող Հայաստանի Հանրապետության գոյության փաստը: Եվ մեր խնդիրն այս պահին այդ աճի ապահովումն է, եկեք չզարմանանք և մեզ հեռու պահենք օտարամետ պատեհապաշտությունից:

Հայաստանը չպետք է ընկնի ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կիրառվող մեթոդների ազդեցության տակ, որոնցից է «փափուկ ուժի» կիրառումը։ ՀՀ ավանդական արժեքներին, Հայոց Առաքելական եկեղեցու արժեքներին հակասող երևույթների որդեգրումը կարող է վատ հետևանքներ ունենալ հետագայում հայկական արժեքների պահպանման համար։

Վահագն ՉԱԽԱԼՅԱՆ

Լրահոս
Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է ԵԽԽՎ-ն մտահոգություն հայտնեց ՀՀ ընտրություններում տեղ գտած ատելության հռետորաբանության վերաբերյալ Մեղրիի մաքսակետում կանխվել է թմրամիջոցների ներկրման հերթական փորձը «168 Ժամ». «Թաթան մերն ա, Թաթային ձեռք չտաք…» «Փաստ». Ի՞նչ անել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի հետ «Ժամանակ». Ահազանգ. Սևանա լիճը շարունակում է դատարկվել «Ժողովուրդ». Առողջապահության նախարարի՝ ԵՊԲՀ խորհրդի նախագահի թեկնածուն 7 կողմ ձայնով չի ընտրվել «Ժամանակ». Պարգևատրումները հրահանգավորված է եղել կառավարությունից «Իրատես». Փոփոխություններ տեղի կունենան ոստիկանությունում, ԱԱԽ կառույցի և ԿԸՀ համակարգերում «Ժողովուրդ». Որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները «Հրապարակ». Հետաքրքիր զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանում «Ժամանակ». Ո՞վ կնշանակվի ՀՀ ոստիկանապետ «Հրապարակ». Վանեցյանի քենակալը նոր կառավարության անդամ չնշանակվեց ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 22 Երևանի քաղաքապետը հրաժարականի դիմում չի գրել Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ Զոհրաբ Մնացականյանը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է ԱՄԷ-ի դեսպանին Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Բելառուսի նախագահին Եթե պատրաստ եք ձեր քայլը կատարել, եկեք Հայաստան, հարստացեք և հարստացրեք ուրիշներին. Փաշինյան Միացյալ Թագավորությունը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մեքսիկայի նախագահին Գերմանիան ռեկորդային թվով միգրանտների է արտաքսել ԵՄ այլ երկրներ Արթուր Գրիգորյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից Հայաստանում հեղուկ գազի դեֆիցիտ է ԵԽԽՎ-ն փոխնախագահներ է ընտրել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan