«Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա

«Հրապարակ». Հունան Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հ․ Պողոսյանի նշանակումը կարող է քար գցել Կապանում «ՔՊ» թեկնածուի հաղթանակի վրա։

Դժգոհության ալիք է բարձրացրել ոչ միայն Կապանում, այլև ողջ մարզում։ Բացի այդ՝ «ՔՊ» թեկնածուի մրցակցի շանսերն ավելի բարձր են գնահատվում։

Կապանցիները վրդովված են հատկապես այն փաստից, որ կիրակի կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարչապետի խորհրդական-օգնականները գնացել էին Կապան՝ շրջում էին փողոցներով՝ հայտարարելով, որ իրենց թեկնածուն Նարեկ Բաբայանն է, և խնդրում քվեարկել նրա օգտին։

Իսկ հոկտեմբերի 19-ին էլ Սյունիք կմեկնի վարչապետ Փաշինյանը՝ մասնակցելու նախընտրական հանրահավաքին, չնայած նախապես նման մտադրություն չուներ։ Կապանցիներն ապշած են՝ Հայաստանի նորանկախ պատմության մեջ երբևէ չի եղել, երբ քաղաքապետի ընտրությունների համար Երևանից նախարարներ ու վարչապետ գան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում