Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Հովսեփյանը նշանակվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Որոշման ընդունումը պայմանավորված է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ՀՀ մշտական ներկայացուցչի փոփոխության անհրաժեշտությամբ:

Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ընդհանուր կանոնակարգի 6-րդ կետի համաձայն՝ մշտական ներկայացուցիչ կարող է լինել տվյալ երկրի հիդրոօդերեւութաբանական ծառայության տնօրենը, ուստի նախագծով առաջարկվում է ՀՕԿ-ում մշտական ներկայացուցիչ նշանակել գործադիր մարմնի նոր ղեկավարին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում