ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ.ՀՀ ԱԳ նախարար
18/10/2018 12:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂ հիմնահարցի հետ կապված հայկական կողմի դիրքորոշումը հայտնի է ու հստակ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հարցազրույցին:
«Ղարաբաղյան հարցի հետ կապված մեր դիրքորոշումը հայտնի է, շատ հստակ է: Վերջին անգամ ես խոսել եմ Լյուքսեմբուրգում, վարչապետը նույնպես արտահայտվել է դրա մասին: Մենք աշխատում ենք և բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում