Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին՝ Ղրիմի Կերչ քաղաքի Ճարտարագիտական քոլեջում տեղի ունեցած պայթյունի և հրաձգության կապակցությամբ, որին զոհ են դարձել և վիրավորվել մի քանի տասնյակ մարդիկ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, դատապարտելով կատարվածը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և հրաձգության հետևանքով զոհվածների ընտանիքներին:

«Թող Ամենողորմ Տերն Իր երկնային օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնի զոհվածների հոգիները և պահպանի Ռուսաստանը նմանօրինակ ողբերգություններից՝ Իր Աջի հովանու ներքո խաղաղ և անվտանգ պահելով նրա բարեսեր ժողովրդին», – նշել է Նորին Սրբությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում