Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱԳԾ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր տնօրեն Թոմաս Մայր-Հարթինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն անդրադարձել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, ինչպես նաեւ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում