Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին

Ես գործ չեմ ունեցել ու չունեմ. Ծառուկյանը՝ Քոչարյանի հետ կապ ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է՝ որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Էս մի տարի է՝ «Բարգավաճին» տալիս եք Քոչարյանին, ամեն մարդ ինքն իր տերն է, ես գործ չեմ ունեցել ու չունեմ», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ինքը գործ ունի միաւյն «Բարգավաճ Հայաստանի» հետ։

«Իմ ուզածն այն է, որ ես կարողանամ իմ ժողովրդի համար լավ գործ անեմ», – ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում