Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

Արմեն Սարգսյանն ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հայաստանւ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Փրայսուոթերսհաուս Կուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր, գլխավոր տնօրեն Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Փրայսուոթերսհաուս Կուպերս»-ը աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ և իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է և գործունեություն է ծավալում 157 երկրում: 2007 թվականից ընկերությունն աշխատում է նաև Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են մեր երկրում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես ներդրումային տեսանկյունից Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու և օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում