Բակո Սահակյանն այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված
18/10/2018 17:48
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին այցելել է արցախա-ադրբեջանական սահմանագծի արեւելյան հատված, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում