Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ

Թուրք ազգը Թուրքիայում կարող է փոքրամասնություն դառնալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում թուրք ազգը կարող է տարիներ անց դառնալ փոքրամասնություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հայտարարել է Թուրքիայում գործող նորաստեղծ «iyi» (Լավ) կուսակցությունից մեջլիսի պատգամավոր Լյութֆու Թուրքքանը:

«Հիմա Թուրքիայում յուրաքանչյուր 20 քաղաքացուց մեկը սիրիացի է, ըստ հաշվարկների՝ 2023թ. սիրիացի կլինի ամեն 13 քաղաքացուց մեկը: Նման կերպ շարունակվելու պարագայում մոտ ապագայում թուրք ազգը Թուրքիայում փոքրամասնություն կդառնա»,– խոսելով երկրի ժողովրդագրական պատկերի մասին՝ նշել է Թուրքքանը:

Նա ընգծել է, որ ներկայումս Թուրքիայում բնակվող սիրիացիների թիվը, ոչ պաշտոնական տվյալների համաձայն, հասնում է 4 միլիոնի (պաշտոնական տվյալներով 3,6 մլն):

Պատգամավորը հայտարարել է, որ սիրիացի փախստականների հարցում երկրի իշխանությունների վարած քաղաքականությունը սխալ է:

«Փախստականների հարցում Թուրքիայի վարած սխալ քաղաքականության հետևանքով, ըստ տարբեր հաշվարկների, 2040թ. փախստականների թիվը կհասնի 7,5 միլիոնի»,– ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում