AM | RU
USD
EUR
RUB

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի է համարում ՀՀ ԳԱԱ դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում

 
 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, որին ներկա է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը նիստի մեկնարկին իր հայրապետական բարեմաղթանքը հղեց: «Ուրախ ենք ներկա գտնվելու ԳԱԱ հիմնադրման 75-ամյակի տոնական այս միջոցառմանը: Այս պատմական հոբելյանի առիթով բերում ենք ամենքիդ մեր օրհնությունն ու շնորհավորանքը և մաղթում այս գիտության տաճարին արդյունավետ աշխատանքի նոր տասնամյակներ»,-նշեց նա:

Ամենայն Հայոց կաթողիկոսը նշանակալի համարեց ակադեմիայի դերը հիմնարար գիտությունների զարգացման գործում: «Մեր ազգի պարծանքը դարձած ականավոր գիտնականների անունները ոսկե տառերով են արձանագրվել մեր պատմության մեջ: Այսօր էլ ակադեմիայի տանիքի ներքո տքնում են բազմաթիվ երիտասարդ գիտնականներ, ովքեր մեր երկրի զարգացման կարևոր գրավականն են: Մեր ժողովրդի աշխատասիրությունը, գիտելիքի նկատմամբ սերը, հավատարմությունը նախնյաց կերտած արժեքներին այն հիմքերն են, որոնց վրա պետք է կառուցենք մեր հաջողություն պատմությունը, վաղվա օրը: Պետք է կարողանանք պայմաններ ստեղծել բացառիկ ընդունակություններով օժտված մարդկանց համար, ու կբազմապատկվի մեր ուժը, կարողություններն ու հաջողությունները»,- ասաց Վեհափառ Հայրապետը` հաջողություն մաղթելով գիտության մշակներին:

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով` ԳԱԱ 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին մասնակցում են պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ակադեմիայի արտասահմանյան անդամներ: «75 տարիների ընթացքում հանրապետության բարձրագույն գիտական կենտրոնը դժվարին ուղի է անցել: Դեռևս խնդիր է մնում գիտական կադրերի երիտասարդացման հարցը: Երիտասարդ գիտնակաների համար գիտության ոլորտը պակաս գրավիչ է դարձել»,- ասաց Մարտիրոսյանը, ներկայացնելով ԳԱԱ ստեղծման պատմությունն ու 75 տարիների գործունեության կարևորագույն մանրամասները:

Լրահոս
Միքայել Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում. Գործատուները պետք է քվոտաներով աշխատանքի տեղավորեն հաշմանդամներին Տնտեսական ապրանքների վրա դրվող դրոշմապիտակները կդառնան ավելի փափուկ ու անվտանգ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում տեղ- տեղ առկա է մերկասառույց «Ժամանակ». Բունտ է հասունանում «Հրապարակ». Պարգևավճարները ժամանակին բաց տեղեկատվություն են եղել «168 Ժամ». Հունիսին Փաշինյանն ու Ալիևը համաձայնագիր են ստորագրելու «Ժամանակ». Հայաստանում կսկսվի՞ «դեղին բաճկոնավորների» շարժում «Հրապարակ». «Նակոլկա Շուշոյից» շարունակ դժգոհում են «Ժողովուրդ». Արամ Հարությունյանի նկատմամբ մեկ այլ դրվագով էլ է քրգործ հարուցված եղել «Հրապարակ». Արագածոտնի մարզպետը հորդորել է, որ պարգևատրումների հրամանը չտեղադրվի մարզպետարանի կայքում «Փաստ». Գոտիականությունը փոխել են, որ լիցենզիայի գումարները քիչ վճարեն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 24 «Ոչ պաշտոնական դիվանագիտություն». Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպման հետքերով… Վլադ Ասատրյանն ընտրվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձունների խորհրդի նախագահ Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում Փաշինյանն ու Բոլթոնը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը տարածաշրջանում ԵՄ դեսպանի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանը կարևորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների դյուրացման երկխոսության մեկնարկը Ստեփանակերտը ողջունում է Փաշինյան-Ալիև հանդիպումները՝ բանակցային գործընթացի շարունակման առումով Արմեն Աշոտյան. «Փաշինյանը խուսափեց հիմնական հարցերից և խորացրեց առկա անհանգստությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս փուլի շուրջ» Ֆինլանդիայի նախագահ․ ԼՂ հարցի լուծման համար ավելի շատ օպտիմիզմ կա Կոտայքի մարզում կհիմնվի վերելակների արտադրություն և կմեկնարկեն ներմարզային երթուղային ցանցը հիմնովին բարելավելու աշխատանքներ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել Ալիևի հետ հանդիպումից Դավոսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մի խումբ գործարարներ Հայաստանում նոր ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնել Արցախա-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտումների քանակը կտրուկ նվազել է. Դավիթ Բաբայան Բողոքի ակցիա` քաղաքապետարանի դիմաց. պահանջում են տրանսպորտի խնդիրների շուտափույթ լուծում Պեսկով. Պուտինի օրակարգում Փաշինյանի հետ հանդիպում դեռ չկա Հայաստանում տեղի կունենա առաջին «Ավրորա» ֆորումը Stratfor. Ի՞նչ է նշանակում հայ-ռուսական հարաբերությունների սառնությունը Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan