Մահացել է Սուդանի նախկին նախագահը

Մահացել է Սուդանի նախկին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Սուդանի նախկին նախագահ Աբդել Ռահման Սիվար ադ Դագաբը հինգշաբթի մահացել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի զինվորական հիվանդանոցում, հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Sky News Arabiа-ին:

Հեռուստաալիքի տեղեկությունով՝ երկրի նախկին նախագահը մահացել է 83 տարեկանում: Մահվան պատճառը չի հաղորդվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում