Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հայաստանում օլիգարխներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց Փաշինյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի մասին հարցին:

«Պարոն Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, մնացածն արդեն իմ մեկնաբանության խնդիրը չէ: Ես արդեն հայտարարել եմ, որ Հայաստանում օլիգարխներ չկան»,- ասաց Փաշինյանը:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարության մասին, թե Հայաստանի քաղաքական դաշտում վակուում կա, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կհաղթահարեն այդ վակուումը:

«Ընդհանրապես, քաղաքական դաշտում այսօր վակուում կա, բայց արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամեն ինչ կդնեն իրենց տեղը: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները նաև հենց դրա համար են, որ այդ վակուումը հաղթահարվի»,- նշեց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում